Ժողովրդավարության ամրապնդումը չի սպառնում ազգային անվտանգությանը. ՀՀ նախագահ

Վահագն Խաչատուրյանի հայտարարել է, որ արտաքին և ներքաղաքական սպառնալիքների և խնդիրների մեջ իշխանությունները չեն նահանջել ժողովրդավարության սկզբունքներից.
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Ժողովրդավարության ամրապնդումը չի սպառնում երկրի ազգային անվտանգությանը։ Այս մասին Երևանում ընթացող Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Աղետները վրա հասան երկար տարիներ ժողովրդավարություն չունենալու պատճառով. Փաշինյանի ուղերձը
Նախագահը հավելել է, որ Հայաստանը հավատարիմ է համամարդկային արժեքներին։ Ժողովրդավարությունը կայանում էր դժվար տարիներին, պետական ապարատում արատավոր երևույթների և կիսապատերազմական իրողությունների ֆոնին։ Նախագահը հավելել է, որ 2020 թվականի պատերազմից հետո էլ երկրի իշխանությունները չեն նահանջել ժողովրդավարության սկզբունքներից և գնացել են ամենաընդունելի` ընտրությունների ճանապարհով։
«Երկար տարիներ մեզ փորձում էին համոզել, որ ժողովրդավարական համակարգը սպառնալիք է ազգային անվտանգությանը։ Դա անհիմն է. դրանք լրացնում են միմյանց», – հայտարարել է Խաչատրյանը։
Նա նշել է, որ մեզ պարտադրած պատերազմի պայմաններում Հայաստանը կարողացավ անկախ պետություն ստեղծել ժողովրդավարական հանրաքվեի և ընտրությունների ճանապարհով։
Փաշինյանը վստահ է՝ ՀՀ-ում ժողովրդավարության ներքին սպառնալիքներ չկան, բոլորն արտաքին են
Նախագահը եզրափակել է իր խոսքն ասելով.
«2020 թվականի պատերազմից հետո երկիրը կրկին լուծումը գտավ հենց ժողովրդավարության մեջ, և հիմա շարժվում ենք դեպի այդ ժողովրդավարությունն ու խաղաղությունը»։
Նշենք, որ ֆորումին մասնակցում են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև կառավարության անդամներն ու պատգամավորները։