Որոնք են ՀՀ-ում ինքնասպանությունների հիմնական պատճառները. նախարարի մեկնաբանությունը

Դավթաշենի կամուրջը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մտահոգված է ինքնասպանությունների հարցով և այդ իրավիճակը մեղմելու համար քայլեր են ձեռնարկում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Հայաստանում ինքնասպանությունների հարցը բավականին մտահոգիչ է։ 2022 թվականի բյուջեի արդյունքները ԱԺ-ում ներկայացնելիս ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը` անդրադառնալով հիմնական պատճառներին։
Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազը 2022 թվականի իր տարեկան զեկույցը ներկայացնելիս նշել էր, որ ինքնասպանությունների թիվը նվազել է՝ կազմելով 188` 2021 թվականի 191-ի դիմաց։ Նա նաև շեշտել էր, որ 2022 թվականին ինքնասպան եղած անձանցից 69-ը գործազուրկ կամ թոշակառու է եղել։
«Այս ուղղությամբ մենք մի շարք քննարկումներ, ուսումնասիրություններ իրականացրել ենք։ Հատկապես մտահոգիչ է, երբ խնամքի հաստատություններում են տեղի ունենում ինքնասպանության դեպքեր։ Եվ հիմնականում պարզվում է, որ յուրաքանչյուրը կապված է ընտանեկան առանձին հանգամանքների հետ»,- նշեց Մկրտչյանը։
Նա ընդգծեց, որ իրենք աշխատում են բռնության ենթարկված անձանց հետ և յուրաքանչյուր դեպք հասկանալու համար փորձում են հասկանալ, թե որն է եղել դրա դրդապատճառը։