ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Պաշտպանական ոլորտում հայ-ղազախական համագործակցության ընթացքը և հետագա ընդլայնման ուղիները ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր քննարկել է ՀՀ–ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի և դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ գնդապետ Երուլան Սապենովի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայութունը։
Սուրեն Պապիկյան
© Photo : ՀՀ ՊՆ/MoD of Armenia
Նշվում է, որ ՊՆ–ում կայացած հանդիպման ժամանակ նախարար Պապիկյանը շնորհավորել է Երուլան Սապենովին ռազմական կցորդի պաշտոնին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով նրան նորանոր հաջողություններ պատասխանատու ռազմադիվանագիտական առաքելության մեջ:
Հանդիպում ՊՆ–ում
© Photo : ՀՀ ՊՆ/MoD of Armenia
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: