Նպաստից զրկված անձանց ուղղորդում ենք աշխատանքի․ նախարարը՝ սխալ վարչարարությունների մասին

Նարեկ Մկրտչյան
Նարեկ Մկրտչյանը վստահ է՝ եթե իրենց կայացրած որոշումներն անարդար լինեին, ապա այդ մարդկանց ձայնն արդեն լսած կլինեին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը փորձում է վաշխառությամբ նպաստ ստացող մարդկանց ուղղորդել աշխատանքի։ Ազգային ժողովում 2022 թվականի բյուջեի արդյունքները ներկայացնելիս այս հայտարարությունն արեց գերատեսչության ղեկավար Նարեկ Մկրտչյանը։
Նա նշեց, որ 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ եղել է 85 843 նպաստառու ընտանիք, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ նրանց թիվը կազմել է 76 131։
2021-ի դրությամբ 38%-ով աճել է ընտանիքում ծնվող 3-րդ և հաջորդ երեխաների թիվը․ նախարար
«Այսինքն՝ վարչարարության արդյունավետության բարձրացման արդյունքում 9712-ով նվազել է նպաստառու ընտանիքների թիվը։ Եթե մենք անարդար որոշումներ կայացրած լինեինք, վստահ եմ` արդեն բողոքի ձայնը լսած կլինեինք, քանի որ խոսքը ընտանիքների մասին է, որտեղ մի քանի անձ կա։ Սխալ վարչարարության հետևանքով կան այնպիսի ընտանիքներ, որոնք իրականում պետք է ստանային ծառայություններ, բայց դուրս են մնացել համակարգից։ Այն անձինք, որոնք վարչարարության սխալի պատճառով նպաստ էին ստանում, իսկ հիմա զրկվել են դրանից, թշնամաբար չենք մոտենում, հակառակը՝ փորձում ենք նրանց ուղղորդել աշխատանքի»,- ասաց Մկրտչյանը։
Նախարարն ընդգծեց, որ սա շարունակական գործընթաց, է և բազմաթիվ համակարգային խնդիրներ ի հայտ են եկել Միասնական սոցիալական ծառայության ստեղծմամբ։ Նախարարությունը այդ հարցերի շուրջ նաև իրավապահ մարմինների ուշադրությունն է հրավիրել։
Նախորդ տարի Հայաստանում ավելի քան 48 հազար քաղաքացի գործազուրկ է եղել. նախարար