Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի հետ մեկնել է Մոլդովա

Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը
Քիշնևում նախատեսված է ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հնգակողմ հանդիպումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մայիսի 31-ից հունիսի 2-ն աշխատանքային այցով մեկնել է Մոլդովայի Հանրապետություն: Տեղեկությունը հրապարակվել է վարչապետի կայքում։
Փաշինյանը Քիշնևում մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին:
Միջոցառման շրջանակում նա երկկողմ հանդիպումներ է ունենալու միջազգային գործընկերների հետ:
Քիշնևում նախատեսված է նաև ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնգակողմ հանդիպումը:
Կարևոր է նվազեցնել ռիսկերը. Միշելն անհամբեր սպասում է Փաշինյանի ու Ալիևի հետ հանդիպմանը