Լուգանսկում ուկրաինական գնդակոծության հետևանքով չորս մարդ է զոհվել, 16-ը՝ վիրավորվել

Արխիվային լուսանկար
Հարձակման հետևանքով թռչնաֆաբրիկայի շենքը վնասվել է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի - Sputnik. Լուգանսկի ժողովրդական հանրապետության Կարպատներ բնակավայրում՝ թռչնաֆաբրիկայում, ուկրաինական կողմից գնդակոծության հետևանքով չորս մարդ է զոհվել, տեղեկացնում է ԼԺՀ-ի ներկայացուցչության Telegram-ալիքը:
«2023 թվականի մայիսի 31-ի գիշերը Ուկրաինայի զինված կազմավորումները հրետակոծել են Կարպատներ ավանի թռչնաֆաբրիկան (Պերևալսկի շրջան, ԼԺՀ)։ Ըստ նախնական տեղեկությունների ՝ զոհվել է չորս շինարար, վիրավորվել ՝ 16 մարդ», — ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ հարձակման հետևանքով թռչնաֆաբրիկայի շենքը վնասվել է: