Կարեն Խաչանովը հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնության երկրորդ շրջանում

Կարեն Խաչանովը. Արխիվային լուսանկար
Խաչանովը հաղթել է ռումինացի մրցակցին 6:3, 6:4, 6:2 հաշվով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնության` «Ռոլան Գարոսի» երկրորդ շրջանում:
Ռումինացի Ռադու Ալբոտին (ATP-ի դասակարգման աղյուսակում 113-րդ) Խաչանովը հաղթել է 6:3, 6:4, 6:2 հաշվով։ Հանդիպման ինտրիգը ծագել է միայն երկրորդ սեթերի միջնամասում, երբ Ալբոտը առաջ է անցել 4:3 հաշվով, բայց հետո Խաչանովը կրկին խաղը վերցրել է իր ձեռքն ու հանդիպումը ավարտել հաղթանակով։
Հիշեցնենք, որ Կարեն Խաչանովը ATP-ի վարկանիշային աղյուսակում 11-րդն է։