Իրանն ու Թուրքիան հետաքրքրված են ԵԱՏՄ-ի հետ համագործակցության հարցում. Օվերչուկ

Ալեքսեյ Օվերչուկ
ՌԴ փոխվարչապետի խոսքով` ԵԱՏՄ-ի և Թյուրքական պետությունների կազմակերպության մերձեցման վերաբերյալ առաջարկներ կան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Իրանը և Թուրքիան` Թյուրքական պետությունների կազմակերպության առաջնորդ երկիրը, հետաքրքրված են Եվրասիական տնտեսական միության հետ կապերի ամրապնդման հարցում։ Այս հայտարարությունն արել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը` ելույթ ունենալով Պետդումայի լիագումար նիստում: Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«ԵԱՏՄ-ն կարող է ձգողականության կենտրոն դառնալ նաև տարածաշրջանի մյուս բոլոր երկրների համար… մենք միության հանդեպ մեծ հետաքրքրություն ենք տեսնում այնպիսի երկրների գիտական, փորձագիտական և գործարար համայնքների կողմից, ինչպիսիք են Ադրբեջանը, Թուրքմենստանը, Թուրքիան, Իրանը: Առաջարկներ կան ԵԱՏՄ-ի և Թյուրքական պետությունների կազմակերպության մերձեցման վերաբերյալ»,- ասել է Օվերչուկը։

Հիշեցնենք` մայիսի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՏՄ անդամ երկրների այլ ղեկավարների հետ մասնակցեց Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:
ԵԱՏՄ աշխատանքային միգրանտների համար պետք է պարզեցված ընթացակարգ լինի․ Ղրղզստանի նախագահ