ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. 83-ամյա հոլիվուդյան դերասան Ալ Պաչինոյի ընկերուհին երեխայի է սպասում։ Այս մասին հայտնում է CBS News-ը։
«Ալ Պաչինոն և նրա ընկերուհին` Նուր Ալֆալլան, սպասում են իրենց համատեղ առաջնեկին... 29-ամյա Ալֆալլան այժմ 8 ամսական հղի է»,- հայտնել է հեռուստաալիքը՝ վկայակոչելով դերասանի ներկայացուցչին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ սա դերասանի չորրորդ երեխան `։
Զույգը հարաբերություններ է սկսել 2022 թվականի ապրիլին, նրանց տարիքային տարբերությունը 54 տարի է։ Նախկինում կինոպրոդյուսեր Ալֆալլան հանդիպում էր բրիտանացի ռոք երաժիշտ Միք Ջագերի հետ, ով նույնպես նրանից մեծ էր 51 տարով։