ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի - Sputnik. ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը կներկայացնի Ռուսաստանը Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողության ժամանակ: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Էրդողանի երդմնակալության արարողությունը կարող է կայանալ շաբաթ օրը՝ հունիսի 3-ին:
Մայիսի 29-ին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարին հարցրել էին, թե հնարավոր է արդյոք, որ Վլադիմիր Պուտինը մեկնի Էրդողանի երդմնակալության արարողությանը: Դմիտրի Պեսկովն ասել էր, որ չի լսել, որ Թուրքիան նախատեսում է այդ միջոցառմանը օտարերկրյա առաջնորդների հրավիրել։
Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Թուրքիայում կայացավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Էրդողանը հաղթեց՝ ստանալով քվեների ավելի քան 52 տոկոսը: