Բելգորոդի մարզի սահմանամերձ շրջաններից երեխաներին Վորոնեժ կտեղափոխեն

Արխիվային լուսանկար
Բելգորոդի մարզում իրավիճակը վատթարանում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Բելգորոդի իշխանություններն այսօր սկսում են Շեբեկինսկի և Գրայվորոնսկի օկրուգներից Վորոնեժ տարհանել երեխաներին։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով մարզպետ Վյաչեսլավ Գլադկովին։
«Այսօրվանից սկսում ենք Շեբեկինսկի և Գրայվորոնսկի շրջաններից դուրս բերել երեխաներին։ Այսօր առաջին 300 երեխան կուղարկվի Վորոնեժ։ Կփորձեմ հիմա գնալ նրանց ճանապարհելու», – Telegram–ի իր ալիքում գրել է Գլադկովը։
Ավելի վաղ այսօր մարզպետը հայտնել էր, որ Ուկրաինայի ԶՈւ–ն գնդակոծել է Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքը, որի հետևանքով 4 մարդ վիրավորում է ստացել։ Բացի այդ «Գրադ» արկերով ապակիներ են կոտրվել, 8 բազմաբնակարանային տներում, 4 մասնավոր տներում, ինչպես նաև դպրոցում և 2 վարչական շենքում վնասվել ճակատային հատվածներն ու տանիքը։ Մեկ խանութ ամբողջությամբ այրվել է, 12 ավտոմեքենա` վնասվել։