ԱՄՆ-ը Ուկրաինային ռազմական օգնություն կտա, ներառյալ Patriot-ի և HIMARS-ի համար հրթիռներ

HIMARS. Արխիվային լուսանկար
Ռազմական օգնությունը ներառում է նաև լրացուցիչ Avanger և Stinger հակաօդային պաշտպանության համակարգեր, հակատանկային զինատեսակներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի ռազմական օգնության նոր փաթեթ, որը կներառի զինամթերք Patriot զենիթահրթիռային համակարգերի և HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի համար։ Այս մասին հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«Մենք օգտագործում ենք այն փաթեթը, որի մասին այսօր հայտարարել ենք, որպեսզի Ուկրաինային լրացուցիչ զինամթերք տրամադրենք»,- ասել է նա։
Քիրբին հավելել է, որ Պենտագոնի ներկայությունից ստացվող օգնությունը ներառում է նաև լրացուցիչ Avanger և Stinger հակաօդային պաշտպանության համակարգեր, հակատանկային զինատեսակներ։
Ռուսաստանը նախկինում նոտա է հղել ՆԱՏՕ-ի երկրներին՝ Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը զենք է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար։ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ուկրաինային Արևմուտքից զենք ուղարկելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն է ունենում։