2021-ի դրությամբ 38%-ով աճել է ընտանիքում ծնվող 3-րդ և հաջորդ երեխաների թիվը․ նախարար

Նորածին
Հայաստանը ժողովրդագրության ռազմավարություն է մշակում, որի փաստաթղթի վրա աշխատում են նաև աշխարհի առաջատար մասնագետներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Հայաստանում 2021 թվականի դրությամբ 38%-ով աճել է ընտանիքում ծնվող 3-րդ և հաջորդ երեխաների թիվը։ Այս մասին 2022 թվականի բյուջեի կատարողականը ԱԺ-ում ներկայացնելիս ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ անդրադառնալով ժողովրդագրական ծրագրերին։
«2018 թվականին ընտանիքում ծնվող 3-րդ և հաջորդ երեխաների թիվը կազմել է 8 270, իսկ 2021-ին 11 440։ Այսինքն, աճ է գրանցվել 38 տոկոսով։ Ժողովրդագրության պատկերը բարելավելու, համակարգային լուծում տալու համար մենք ժողովրդագրության ռազմավարությունն ենք մշակում, որը համապարփակ փաստաթուղթ է»,- նշեց նախարարը։
Նրա խոսքով՝ ռազմավարության փաստաթղթի վրա աշխատում են աշխարհի առաջատար և լավագույն մասնագետները, իսկ առաջիկայում համակարգային ձևով կներկայացվի այդ ռազմավարությունը։