Սլովենիայի Ազգային ժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդ

Սլովենիայի Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Բարձրաստիճան հյուրերը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ծանոթացել են արժեքավոր փաստաթղթերի ու նյութերի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Սլովենիայի Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը։
Նրան ուղեկցել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ ԱԺ Հայաստան-Սլովենիա բարեկամական խմբի ղեկավար Սեյրան Օհանյանը և խմբի անդամ Մարիամ Պողոսյանը։
«Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել սուրբ նահատակների հիշատակը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Սլովենիայի Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերն այցելել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել Եղեռնը հավաստող փաստաթղթերին ու նյութերին:
Սլովենիայի Ազգային ժողովի նախագահը գրառում է կատարել Պատվո հուշամատյանում:
Հիշեցնենք` Ուրշկա Կլակոչար Զուպանչիչը Հայաստան է ժամանել այսօր։