ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Այսօր` մայիսի 30-ին, տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է ՔՊ–ն։
«Նշանակվել են Մալաթիա-Սեբաստիա և Աջափնյակ տարածքային կառույցների խորհուրդների ընտրության օրերը։ Քննարկվել են ընթացիկ քաղաքական և կուսակցական հարցեր»,–ասվում է ՔՊ–ի տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` ՔՊ վարչության նախորդ նիստն անցկացվել էրր մայիսի 23–ին, նիստի ընթացքում քննարկվել էին տարածքային կառույցներում խորհուրդների և վերահսկողի ընտրության անցկացման, ընդլայնված կազմով քաղաքական խորհրդի նիստի կազմակերպման հետ կապված, ինչպես նաև ներքին և արտաքին քաղաքական հարցեր։
Մայիսի 2–ի նիստում էլ որոշվել էր, որ կուսակցությունը երիտասարդական կառույց կունենա։