Պեսկովը մեկնաբանել է Մոսկվայի վրա ԱԹՍ–ի գրոհման ժամանակ ՊՆ–ի և ՀՕՊ համակարգի աշխատանքը

Առավոտյան Ուկրաինան Մոսկվայի շենքերի վրա անօդաչուներով ահաբեկչական գրոհ է ձեռնարկել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputink. ՌԴ ՊՆ–ն և ՀՕՊ համակարգը, ինչպես նաև տարածաշրջանային իշխանությունները պատշաճ կերպով են աշխատել Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման ժամանակ։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Բոլորն աշխատել են ինչպես հարկն է։ Լավ են աշխատել։ Լավ է գործել նաև ՀՕՊ համակարգը», – ասել է նա լրագրողներին։
Հարցին, թե ինչպես են Կրեմլում գնահատում մայրաքաղաքի պաշտպանվածությունը, Պեսկովը կրկին ընդգծեց, որ ՀՕՊ–ն ու ՊՆ–ն հաջող են գործել։
Ամենածանր օրը Շեբեկինոյի համար. մարզպետը՝ Բելգորոդի շրջանում կրակոցների և զոհերի մասին
«Ես չեմ կարող մեկնաբանել մայրաքաղաքի պաշտպանվածության հարցերը։ Կարող եմ կրկնել միայն, որ ՊՆ–ն լավ է աշխատել, ՀՕՊ–ը` նույնպես», – ասել է նա։
ՌԴ ՊՆ–ի տվյալներով` մայիսի 30–ի առավոտյան Ուկրաինան Մոսկվայի շենքերի վրա անօդաչուներով ահաբեկչական գրոհ է ձեռնարկել։ 8 ԱԹՍ է գործարկվել. հինգը խոցվել են Մերձմոսկվայում զենիթա–հրանոթային համալիրից, երեքը` ճնշվել ՌԷՊ միջոցներով և շեղվել նշանառված թիրախներից։