ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Մոսկվայում ձերբակալվել է Ուկրաինայի քաղաքացի մի կին, որը պատրաստվումէր նոր շրջաններից դուրս բերել առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է ուժային գերատեսչությյան աղբյուրը։
Նշվում է, որ կինը գործել է Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից վերահսկվող «Save Ukraine» հիմնադրամի հանձնարարությամբ։
Ուկրաինայի քաղաքացու գրավոր խոստովանությունը
© Photo : РИА Новости
Հունվարին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը, երեխաների իրավունքների պաշտպանին ու տեղական իշխանություններին հանձնարարել էր պարզել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում բնակվող որբ երեխաների թիվը, որպեսզի նրանց անհապաղ պետական օգնություն և սոցիալական աջակցություն տրամադրվի։
ՌԴ երեխաների իրավունքների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան իր հերթին հայտնել էր, որ սկսել են «Դոնբասի բոլոր երեխաները ընտանիքներում» նախագիծ իրականացնել։
Մարտի կեսերին Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը դիմել էր Ռուսաստանի օմբուդսմեն Տատյանա Մոսկալկովային և Մարիա Լվովա-Բելովային՝ խնդրելով տրամադրել որբերի ցուցակները, որոնք գտնվում են նոր շրջաններում: Նա պարզաբանել է, որ խոսքն այն երեխաների մասին է, որոնք 2022 թվականի փետրվարի 24-ի դրությամբ Ուկրաինայի քաղաքացիներ էին՝ մինչև 18 տարեկան ներառյալ։ Վերեշչուկը խնդրել էր տվյալներ տրամադրել նաև այն երեխաների մասին, որոնք տեղափոխվել են Ռուսաստանի տարածք: