Ջուր չի լինի Երևանի և Արմավիրի որոշ հատվածներում

Ծորակ
Մայրաքաղաքի որոշ հասցեներում ջրամատակարարումը կդադարեցվի 36 ժամով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. «Վեոլիա Ջուր» ընկերությունը իր հաճախորդներին և սպառողներին տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, այսօր` մայիսի 30-ին, ժամը 10:00-ից մինչև մայիսի 31-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի` 3-րդ, 6-րդ, 7-րդ զանգվածների ջրամատակարարումը:
Իսկ ահա Արմավիրի մարզի որոշ հատվածներում ջուր չի լինի վթարի հետևանքով։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 30-ին ժամը 09:30-19:00 կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի, Նորավան գյուղի և Մայիսյան գյուղի՝ Սարգիս թաղամասի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: