Համաժողով Երևանում. քննարկվելու է ԵԱՏՄ-ում հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը

Հայաստանի և Ռուսաստանի դրոշներ
2023 թվականի համար նախատեսված են տարբեր միջոցառումներ՝ նվիրված Հայաստանի և Ռուսաստանի եվրասիական համագործակցության զարգացմանը։ Հունիսին կայանալիք համաժողովը նման միջոցառումներից մեկն է լինելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Հունիսի 1-ին Երևանում «Ռուս-հայկական հարաբերությունների զարգացումը եվրասիական տարածքում» թեմայով համաժողով կանցկացվի։
Մասնակիցները կքննարկեն ռուս-հայկական հարաբերությունների զարգացումը եվրասիական ինտեգրման շրջանակում, Հայաստանի և Ռուսաստանի միջև արդյունաբերական կոոպերացիայի հեռանկարները և երկկողմ հարաբերությունների այլ կարևոր հարցեր:
Միջոցառմանը սպասվում է Հայաստանի արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման զարգացման դեպարտամենտի տնօրեն Գոհար Բարսեղյանի, «Արդյունաբերողների և գործարարների միջազգային կոնգրես» միջազգային միության կազմակերպչական վարչության ղեկավար Իրինա Միտրոխինայի, Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության իշխանության պաշտոնական մարմինների ներկայացուցիչների, դեսպանությունների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, բիզնես համայնքների աշխատակիցների, ինչպես նաև քաղաքական և տնտեսական գիտությունների ոլորտի հայտնի փորձագետների մասնակցությունը:
ԵԱՏՄ–ում ապադոլարացումն արդեն տեղի է ունեցել. Օվերչուկ
Միջոցառման կազմակերպիչներն են «ԵԱՏՄ միջազգային-իրավական համագործակցության կենտրոն» կազմակերպությունը, «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական-վերլուծական ՀԿ-ն, Եվրասիական փորձագիտական ակումբը:
2023 թվականին Ռուսաստանի Դաշնությունը ստանձնել է Եվրասիական տնտեսական միության մարմինների նախագահությունը։ Այս միջոցառման շրջանակում արդեն ծրագրված են և անցկացվում են մեր պետությունների Եվրասիական համագործակցության զարգացմանը նվիրված զանազան միջոցառումներ։
Հայաստանի հետևից դժվար կլինի հասնել. Պուտինը՝ ԵԱՏՄ նիստում