Հայաստան է ժամանել Սլովենիայի ԱԺ նախագահը

Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է Արշակյանը ծաղկեփնջով դիմավորում Զուպանչիչին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, այսօր՝ վաղ առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սլովենիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի գլխավորած պատվիրակությանը։
Այս մասին Հակոբյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում և կից տեսանյութ հրապարակել։
Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ ԱԺ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ նախագահի հետ։