«FlyOne Armenia»–ն կսկսի նոր չվերթեր իրականացնել Երևան–Թեհրան–Երևան երթուղով

Թռիչքներն իրականացվելու են շաբաթական 4-անգամյա պարբերականությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Մեկնարկում են ուղիղ չվերթեր Երևանի և Թեհրանի միջև։ Տեղեկությունը հայտնում է «FlyOne Armenia» ավիաընկերությունը ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
Նոր ավիաուղղությունը կգործարկվի հունիսի 6-ից։
Նախատեսվում է, որ Երևան - Թեհրան- Երևան երթուղով չվերթերը կիրականացվեն շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ:
Ավիատոմսերի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար պետք է այցելել ավիաընկերության պաշտոնական կայքէջ, օգտվել բջջային հավելվածից կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
Երևան–Նովոսիբիրսկ–Երևան. «FlyOne Armenia»–ն նոր ուղղություն է ավելացրել իր չվացուցակում
Հիշեցնենք` «FlyOne Armenia»-ն 2021 թվականի հոկտեմբերի 27-ին է ստացել ավիափոխադրողի վկայական։ Թռիչքներ է իրականացնում մի քանի ուղղություններով՝ Մոսկվա, Լիոն, Փարիզ, Ստամբուլ, Բեյրութ, Լառնակա, Քիշնև, Թել–Ավիվ, Դուբայ և այլն։ Ընկերության ավիապարկը բաղկացած է Airbus A320 ինքնաթիռներից։ Ընկերությունը պատկանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։