Եվրոպան թանկ կվճարի ԵՍԶՈւՊ–ի «մահվան» համար

Խորհրդային առաջին ատոմային ռումբը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանը՝ կապված ԵՍԶՈւՊ–ի (Եվրոպայում սովորական զինված ուժերի վերաբերյալ պայմանագրի) դենոնսացիայի հետ, վերջին մեխն էր անվտանգության այն ճարտարապետության դագաղում, որը մենք և ամերիկացիները կառուցել էինք առաջին սառը պատերազմի արդյունքում։
Sputnik

Դմիտրի Բավիրին, ՌԻԱ Նովոստի

Այժմ մենք կարող ենք մեր տարածքում սպառազինություն կենտրոնացնել այն քանակի և այնտեղ, որտեղ հարկ կհամարենք` հաշվի չառնելով Եվրոպայում սովորական զինված ուժերի վերաբերյալ պայմանագրում նշված սահմանափակումները։ Թեպետ մեզ արդեն 15 տարի է այդ առումով որևէ բան չի սահմանափակում, քանի որ 2007 թվականին Վլադիմիր Պուտինն իր մեկ այլ հրամանով դադարեցրեց Ռուսաստանի մասնակցությունն այդ պայմանագրին։ Եթե ներկայիս հրամանագիրը վերջին մեխն է, ապա այն մեկն առաջին նախազգուշացումն էր կամ, եթե ավելի հստակ, երկրորդ. Ռուսաստանի և Արևմուտքի ներկայիս հակամարտությունը Արևմուտքում շատերը հաշվարկում են Պուտինի մյունխենյան ելույթից, որը ևս հնչեց 2007 թվականին։
Քաղաքականության համար 15 տարին հսկայական ժամկետ է, սակայն դադարեցնել մի բանի գործողությունը, որն առանց այն էլ վաղուց չէր գործում, այսօր բոլորովին էլ ձևականություն չէ, այլ բավական կարևոր ազդանշան Ռուսաստանից Արևմուտքին, գուցե նույնիսկ շատ ավելի կարևոր, քան այդ նույն մյունխենյան ելույթը։ Եթե Վաշինգտոնում և Բրյուսելում այդ խոսքը ոչ միայն ունկնդրեին, այլև լսեին, ԵՍԶՈւՊ–ն հնարավոր կլիներ փրկել, և նույնիսկ դրանում Ռուսաստանի մասնակցության դադարեցման անհրաժեշտություն չէր առաջանա։ Մենք այդ դեպքում այլ պայմաններում կապրեինք` առանց ՆԱՏՕ–ի ընդլայնման, առանց Ուկրաինայի շուրջ հակամարտության, առանց պատժամիջոցների, կարճ ասած՝ առանց երկրորդ սառը պատերազմի, սակայն Արևմուտքն այլ ճանապարհ ընտրեց։
Եվրոպայում սովորական զինված ուժերի վերաբերյալ պայմանագիրը դարակազմիկ փաստաթուղթ էր. առաջին անգամ Եվրոպայի պատմության մեջ նրա պետությունները պաշտպանական հարցերում նման թափանցիկության պայմանավորվածություն ձեռք բերեցին, սպառազինության մրցավաքը դադարեցվում էր, երրորդ համաշխարհայինը միֆի էր վերածվում, հիասքանչ նոր աշխարհ էր լինում։
Պայմանագիրն ավելի ուշ դարձավ հօգուտ Արևմուտքի Ռուսաստանին զսպելու տարր այն ժամանակ, երբ Հյուսիսատլանտյան դաշինքը, ի հեճուկս պայմանագրի ստորագրման ժամանակ տված խոստումների, սկսեց ընդլայնվել դեպի արևելք։
Եվրոպայում սովորական զինված ուժերի վերաբերյալ պայմանագրի սխեմայում Ռուսաստանի համար առանցքային սպառնալիք դարձավ այն, որ Մերձբալթյան հանրապետությունները չմիացան պայմանագրին, թեև Վաշինգտոնն ու Բրյուսելը կարող էին հեշտությամբ ստիպել նրանց դա անել։ Գործնականում դա նշանակում էր, որ Ռուսաստանի սահմանակից ՆԱՏՕ–ի պետություններում կարելի է ցանկացած թվով, օրինակ, ամերիկյան տանկեր պահել, այն դեպքում, երբ Մոսկվայի համար պայմանագրով սահմանափակվում էր սպառազինության քանակն ու դրանց տեղակայումը։ Հաշվի առնելով այդ ամենը, պայմանագրին հետևելը Ռուսաստանի համար դանդաղ ինքնասպանություն կլիներ։
Աշխարհը մոտեցել է վտանգավոր սահմանագծին. Լավրովը ՄԱԿ-ում կոչ է արել վերադառնալ ակունքներին
Այսպիսով` մեզ համար կարևոր ամեն բան տեղի ունեցավ դեռ այն ժամանակ` 2007 թվականին։ Իսկ ահա Արևմուտքի համար` միայն այսօր, երբ պայմանագրի գործողությունը ոչ միայն դադարեցվել է, այլ դենոնսացվել։ Այո, մենք այն չենք կատարել 16 տարի, սակայն բոլոր այս տարիների ընթացքում դրան հնարավոր էր վերադառնալ նախագահական մեկ հրամանով։ Իսկ այժմ հետ գնալն անհնար է. նոր ապառազմականացման համար Եվրոպան ստիպված կլինի պայմանավորվել նոր համաձայնագրի մասին, ստորագրել այն և վավերացնել, ինչը ևս դարակազմիկ իրադարձություն կլինի։ Ամենայն հավանականությամբ, այնպիսի, որն արդեն վերջ կդնի նոր սառը պատերազմին։
Մի օր այն կավարտվի։ Ոչինչ չի փոխարնին այն բանին, որ մայրցամաքի հարևանների համար ավելի շահավետ է համագործակցել, քան միմյանց դեմ բանակներն ընդլայնել։ Համագործակցությունը նորմա է, այն դեպքում, երբ քաղաքական հակամարտությունը, որը կարող է համաշխարհային նոր պատերազմի հանգեցնել, վտանգավոր անոմալիա է։ Ու այդ անոմալիան հնարավոր է դարձել եվրոպական գործերի նկատմամբ ԱՄՆ մեծ ազդեցության պատճառով։ Հենց դա անիրագործելի դարձրեց անվտանգ և անզեն Եվրոպայի մասին երազանքները։
ԱՄՆ–ն որպես ապակայունացնող գործոն կինքնամաքրվի միայն այն դեպքում, եթե ուժերը սպառվեն։ Դա շուտ չի լինի, սակայն ավելի շուտ, եթե Եվրոպան սկսի ավելի ուժեղ դիմադրել ամերիկյան ազդեցությանը։ Դա ևս շատ լավ է հնչում ճշմարիտ լինելու համար, սակայն դրա համար լուրջ դրդապատճառներ կան, այդ թվում` ԵՍԶՈւՊ–ի վախճանը։
ԵՄ երկրների քաղաքացիները դեռ չեն գիտակցել, որ սառը պատերազմը թանկ հաճույք է, իսկ նրանք, ովքեր նախկինում տեղյակ էին այդ մասին, ցավոք, հասցրել են մոռանալ։ Ռուսաստանի հետ տնտեսական առճակատումից կրած վնասները դեռ ծաղիկներն են երկար ու դաժան ցանկում։ Ավարտվել են այն ժամանակները, երբ պաշտպանական ոլորտի վրա տնտեսելը թույլ էր տալիս սոցիալական ոլորտ լրացուցիչ միլիարդավոր եվրոներ բերել։ Դրա փոխարեն, հակառակը, ստիպված կլինեն ավելի շատ հարկեր վճարել և ծառայել բանակում, որը վերջին մեկ տարվա ընթացքում արդեն սկսել են վերականգնել Մերձբալթյան երկրներում։
Ռուսաստանի հետ համակարգային առճակատումը եվրոպական բարեկեցությունից այնքան է խլելու, որ վաղ թե ուշ որևէ մեկը կցանկանա այդ շռայլությունը դադարեցնել։ Միտքը, որ ռուսական հսկայական շուկա հասանելիություն ունենալն ու այնտեղից էներգառեսուրսներ ստանալը շատ ավելի հաճելի է և շահավետ, քան համաշխարհային երրորդ պատերազմում ներդրում անելը, այն աստիճան ակնհայտ է, որ չի կարող անհույս համարվել։
«Անտեսանելի ձեռքը» կարծես ձգձգում և սրում է հակամարտությունն Ուկրաինայում. Չինաստանի ԱԳՆ
ԵՄ առաջնորդներն բնականաբար հասկանում են դա նաև այսօր, սակայն այլ սցենարի են տրվել` Ռուսաստանի ռազմական ջախջախման սցենարի։ Մեր հակառակորդները հույս ունեն, որ դրան կհաջորդի խռովությունը, եվրոպամետ կառավարության իշխանության գալը և Ռուսաստանի վերափոխմանը ստորադաս երրորդ կարգի տերության։ Այդ դեպքում այն ամենը, ինչը այսօրվա իրավիճակում դուր չի գալիս եվրոպացիներին, հնարավոր կլինի զրոյացնել։ Նույնիսկ ԵՍԶՈՒՊ–ի սահմանափակումներին մեզ հնարավոր էր վերադարձնել մինչև 29.05.2023-ը ընդամենը մեկ հրամանով։ Այժմ չի կարելի։
Խաղաղության երաշխիքի և պատերազմի վրա տնտեսելու ճանապարհը ծանր է լինելու։ Այն ներառելու է ազդեցության ոլորտների նոր բաժանում, վստահության աստիճանական վերականգնում, մի շարք միջպետական համաձայնագրեր, որոնք կնախորդեն նրան, ինչը կարող է փոխարինման գալ ԵՍԶՈՒՊ–ին որպես մեկ մայրցամաքում առանց հակամարտությունների գոյատևելու որոշակի իդեալ (դեռ բոլորովին վերջերս իրական)։
Այդ ճանապարհին որևէ տեղ ԱՄՆ-ն գուցե իսկապես սպառի ուժերն ու ինքնամեկուսացվի, որից հետո Եվրոպայի համար բարենպաստ գործընթացներն ավելի արագ կընթանան։ Բայց մինչ այդ Ռուսաստանը բառի բուն իմաստով պետք է կարողանա կանգուն մնալ, քանի որ մեր նկատմամբ նախկինի պես գործում է «Ա ծրագիրը»` ռազմական ջախջախմամբ, աշխարհաքաղաքական պարտությամբ և քաղաքական ստրկացմամբ։
Որպեսզի ավարտվի նոր սառը պատերազմը, մենք պետք է հաղթենք թեժ պատերազմում, նրանում, որն այսօր տանում են մեր դեմ։ Սակայն սառը պատերազմում միայն միասին է հնարավոր հաղթել (կամ միասին պարտվել), քանի որ հաղթանակը կարող է լինել միայն դրա ավարտը` առճակատումից համագործակցության անցնելը։