Էրդողանի երդմնակալության արարողությունը կարող է տեղի ունենալ հունիսի 3-ին

Ռեջեփ Թայիփ Էրդողան
Թուրքիայի նախագահը երդմնակալության օրը պատրաստվում է հրապարակել նախարարների նոր կաբինետի կազմը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը կարող է տեղի ունենալ հունիսի 3-ին: Տեղեկությունը հայտնել է նախագահի խորհրդական Մեհմեդ Ուչումը:
«Եթե բարձրագույն ընտրական հանձնաժողովը հունիսի 1-ին հայտարարի նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները..., օրացույցը կարող է հետևյալ տեսքն ունենալ` երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունիսի 3-ին Անկարայում, նույն օրը Էրդողանը կհրապարակի նոր կառավարության ցուցակը», - Twitter-ում գրել է Ուչումը:
Օտարերկրյա առաջնորդների ցանկը, որոնք կմասնակցեն Էրդողանի երդմնակալությանը, դեռ վերջնականապես չի ձևավորվել։
Թուրքիայի նախագահական ընտրություններից հետո Գերմանիայում 3 մարդ է դանակահարվել
Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Թուրքիայում կայացավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Էրդողանը հաղթեց՝ ստանալով քվեների ավելի քան 52 տոկոսը:
ՀՀ–ն հույս ունի շարունակել երկխոսությունը Թուրքիայի հետ ընտրություններից հետո. Փաշինյան