ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Դոնի Ռոստովի թիվ 5 օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի տարածքում տրիբունայի փլուզման հետևանքով տուժածների թիվը հասել է 18-ի։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Ռոստովի մարզի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նախարար Սամվել Առաքելյանը։
Նա հստակեցրել է, որ տուժածներից 8–ը մեծահասակներ են, 10–ը` երեխաներ։
«Մի կին, ցավոք, մահացել է։ Մյուսները հոսպիտալացվել են, երեխաներից մեկի վիճակը ծանր է, մյուսներինը՝ միջին ծանրության։ Հիվանդանոցում այս պահին 10 անձ կա»,– ասել է նա։
Հիշեցնենք` Դոնի Ռոստովի թիվ 5 օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի տարածքում տրիբունան փլուզվել է դպրոցականների մրցման ժամանակ: Նախնական տվյալներով՝ պատճառը ուժգին քամին է։