Դոնի Ռոստովում տրիբունա է փլուզվել. կա մեկ զոհ, տուժել են 7 երեխաներ

Դժբախտ պատահարի վայրում
Դեպքի վայրում աշխատում են փրկարարները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. ՌԴ Դոնի Ռոստովի Թիավարման ջրանցքի տարածքում տրիբունայի փլուզման հետևանքով մեկ կին է մահացել , 7 երեխաներ վիրավորվել են։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով ՌԴ ԱԻՆ Ռոստովի մարզային վարչության ներկայացուցչին։
«Ժամը 16.25-ին հաղորդում է ստացվել, որ Թիավարման ջրանցքի տարածքում տրիբունա է փլուզվել»,- ասել է նա։
Միջադեպի հետևանքով կա զոհ և 7 վիրավոր։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարները։
Դժբախտ պատահարի վայրում
Դժբախտ պատահարի վայրում