ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. ՄԱԿ-ը դատապարտում է քաղաքացիական անձանց և ենթակառուցվածքներին հասցված հարվածները։ Ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը` պատասխանելով Մոսկվայի վրա ԱԹՍ-ների հարձակումը մեկնաբանելու խնդրանքին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Իհարկե, մենք դատապարտում ենք ցանկացած հարձակում քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա, որտեղ էլ դրանք տեղի ունենան»,-ասել է Դյուժարիկը։
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով` մայիսի 30-ի առավոտյան Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով ահաբեկչական հարձակում է իրականացրել Մոսկվայի օբյեկտների ուղղությամբ: Գործի են դրվել ինքնաթիռային տիպի ութ ԱԹՍ–ներ, որոնցից հինգը խոցվել են զենիթահրթիռային համալիրից, երեքը ճնշվել են ՌԷՊ-ի միջոցներով և շեղվել նախատեսված թիրախներից։ Ահաբեկչության հոդվածով քրեական գործ է հարուցվել։