Չինաստանի արտգործնախարարը Պեկինում հանդիպել է Իլոն Մասկին

Ցին Գան
Հանդիպման ժամանակ Իլոն Մասկը նշել է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի շահերը միահյուսված են և անբաժան են միմյանցից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանը Պեկինում հանդիպել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկին։ Տեղեկությունը հայտնում է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Հանդիպման ընթացքում Ցին Գանն ընդգծել է, որ Չինաստանի զարգացումը հնարավորություն է ամբողջ աշխարհի համար։ Նրա խոսքով՝ Չինաստանը կշարունակի անշեղորեն բաց լինել ամբողջ աշխարհի ընկերությունների, այդ թվում՝ «Tesla»-ի համար:
«Չին-ամերիկյան առողջ, կայուն և կառուցողական հարաբերությունները ձեռնտու են ոչ միայն երկու երկրներին, այլև ամբողջ աշխարհին»,- ասել է չինացի նախարարը։
Իլոն Մասկի ընկերությունը մարդկանց վրա ուղեղի չիպեր փորձարկելու թույլտվություն է ստացել
Իլոն Մասկն ասել է, որ «Tesla»-ն դեմ է մատակարարման շղթաների խզմանը և պատրաստ է շարունակել ընդլայնել իր բիզնեսը Չինաստանում։ Ձեռնարկատիրոջ խոսքով՝ ԱՄՆ-ի և Չինաստանի շահերը միահյուսված են և անբաժան են միմյանցից, ինչպես սիամական երկվորյակները։
«Tesla» ընկերությունը Չինաստանում գործարան ունի (Gigafactory Shanghai), որն ամենամեծն է «Tesla» ավտոմեքենաների արտադրության առումով: Չինաստանի շուկան էլեկտրական մեքենաների արտադրանքի ծավալով երկրորդն է աշխարհում ԱՄՆ–ից հետո: Ապրիլին «Tesla»-ն նաև հայտարարեց, որ Շանհայում կկառուցի մարտկոցների հսկայական գործարան, որի արտադրական հզորությունը տարեկան 10,000 մարտկոց է:
Ջո Բայդենը ծաղրել է Իլոն Մասկի բիզնես հմտությունները