Բելգորոդի մարզում բնակիչների տեղակայման կետ է հրետակոծվել. զոհեր և վիրավորներ կան

Բելգորոդի մարզ
Մարզպետը դեպքի վայր է մեկնել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը հրետակոծելեն Շեբեկինսկի շրջանի բնակիչների ժամանակավոր տեղակայման կետը, զոհեր և վիրավորներ կան: Տեղեկությունըհայտնում է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Նա Telegram–յան ալիքում հայտնել է, որ մեկնել է դեպքի վայր: Գլադկովը խոստացել է ավելի ուշ հայտնել միջադեպի մանրամասները։
Հիշեցնենք` մայիսի 27-ին հայտնի դարձավ, որ Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքը հրետակոծվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից, մեկ մարդ մահացել է, տուժածների թվում երկու դեռահաս կա։
Պեսկովը մեկնաբանել է Մոսկվայի վրա ԱԹՍ–ի գրոհման ժամանակ ՊՆ–ի և ՀՕՊ համակարգի աշխատանքը