ԱՄՆ-ն կոչ է անում ավարտել Շվեդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը. Բլինկեն

Էնթոնի Բլինկեն
Ամերիկյան դիվանագիտության ղեկավարն ավելի վաղ թուրք գործընկերոջ հետ քննարկել էր դաշինքին Շվեդիայի անդամակցության հարցը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. ԱՄՆ-ն անհրաժեշտ է համարում առաջիկա շաբաթներին ավարտել Շվեդիայի` ՆԱՏՕ–ին անդամակցելու գործընթացը և սպասում է այդ հարցի համաձայնեցմանը Թուրքիայի հետ: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բլինկենն իր թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ քննարկել է Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցության հարցը:
«Միացյալ Նահանգների տեսանկյունից հիմա ժամանակն է ավարտին հասցնել Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին... Մենք անհամբեր սպասում ենք, որ այդ գործընթացը կավարտվի առաջիկա շաբաթներին»,-լրագրողներին ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։
Հիշեցնենք` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մայիսի 30-ին հայտարարել էր, որ Թուրքիայում անցկացված ընտրություններից հետո Շվեդիայի համար հնարավորությունների պատուհան է բացվել, որպեսզի Թուրքիայի խորհրդարանը հավանություն դա դաշինքին անդամակցելու հայտին։