Ադրբեջանի զինուժն ականանետ է կիրառել Արցախի ՊԲ-ի դիրքերի ուղղությամբ

Մարտական դիրքում. Արխիվային լուսանկար
Հայկական կողմը կորուստներ չունի, հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Արցախում ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ խախտել է հրադադարի ռեժիմն ու ականանետ է կիրառել Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՊԲ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այսօր Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ կիրառել է հրաձգային զենք և ականանետ։
«Ժամը 11։40- ի սահմաններում ադրբեջանական կողմը նախնական տվյալներով 60 մմ տրամաչափի ականանետից 7–ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Շեշտվում է` հայկական կողմը կորուստներ չունի։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ժամը 13։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
Հիշեցնենք` առավոտյան Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երկու անգամ ապատեղեկատվություն էր տարածել։ Նշվում էր, թե գյուղատնտեսական աշխատանքների քողի տակ նոր ամրաշինական կառույցների ինժեներական աշխատանքներ են իրականացվում Ասկերանի, Մարտունու, Շուշիի, Քաշաթաղի և Քարվաճառի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի դիմաց։
Ապատեղեկատվություն է. Արցախի ՊԲ–ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրերը
Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ–ն հաղորդագրություն էր տարածել` իբր ՊԲ ստորաբաժանումները մայիսի 28–ի երեկոյան կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Երկու դեպքում էլ Պաշտպանության բանակը հերքել էր` ընդգծելով, որ ադրբեջանական կողմն ապատեղեկատվություն է տարածում։