2022թ–ին Հայաստանում իրականացվել են 1 մլրդ դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրումներ

Վահան Քերոբյան. Արխիվային լուսանկար
Էկոնոմիկայի նախարարի մեկնաբանմամբ, դա նշանակում է, որ կառավարության քաղաքականությունը` սպառման վրա հիմնված տնտեսական աճից անցնել ներդրումների վրա հիմնված աճին, իրականացվում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. 2022թ–ին Հայաստանի օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը ՀՀ պատմության մեջ առաջին անգամ կազմել է շուրջ 1 մլրդ դոլար։ Այսօր ԱԺ–ում 2022թ–ի բյուջեի կատարողականի քննարկմա ժամանակ հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` նկատելով, որ այդ գումարը համարժեք է Հայաստանի ՀՆԱ–ի 5.13 տոկոսին։
«Հիշեցնեմ, որ կառավարության թիրախը եղել է 6 տոկոս, իսկ ներդրումներ /ՀՆԱ–ի թիրախը եղել է 25 տոկոս։ Հիմա միջանկյալ տվյալներով 21.7 տոկոս է։ Բայց, հաշվի առնելով, որ վերջնական տվյալները էապես ավելի բարձր են լինում, քան միջանկյալը, կարծում ենք, որ բավական մոտ կլինենք կառավարության դրած թիրախին»,– ասաց Քերոբյանը։
Էկոնոմիկայի նախարարի մեկնաբանմամբ՝ դա նշանակում է, որ կառավարության քաղաքականությունը` սպառման վրա հիմնված տնտեսական աճից անցնել ներդրումների վրա հիմնված աճին, իրականացվում է։