ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. 2022 թվականին Հայաստանում պաշտպանական մշակումների համար նախատեսված պետական հատկացումներն ամբողջությամբ կատարվել են։ Այս մասին ասված է է 2022 թվականի բյուջեի կատարման հաշվետվության մեջ, որի շուրջ քննարկումներն ընթանում են խորհրդարանում։
2022 թվականին այդ մշակումների համար նախատեսված է եղել 1 մլրդ 168 մլն դրամ (մոտ 3 մլն դոլար)։ Տարվա ընթացքում այդ գումարն ավելացել է մինչև 2 մլրդ 974 մլն (7,6 մլն դոլար), որն ամբողջությամբ ծախսվել է։
Նշենք, որ 2021 թվականին հակառակ պատկերն էր՝ ի սկզբանե հատկացվել էր 2 մլրդ 841 մլն դրամ (7,3 մլն դոլար), տարվա ընթացքում այն կրճատվել էր մինչև 1 մլրդ 274 մլն դրամ (3,3 մլն դոլար), բայց այս կրճատված բյուջեն ևս գրեթե 8 տոկոսով թերակատարվել էր։