Սյունիքում «Lada»–ն մոտ 50 մետր գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում է

Հիվանդանոց. Արխիվային լուսանկար
Տուժած քաղաքացուն ձորից դուրս են բերել փրկարարները, այնուհետև նա տեղափոխվել է Կապանի բուժկենտրոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին այսօր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով կա 1 տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության լրատվության բաժինը։
Ըստ հաղորդագրության` վթարի մասին ահազանգը Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ստացվել է 17։09-ին։
«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Փրկարարները դեպքի վայրում պարզել են, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Lada» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մետ ընկել ձորը
Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Նրան հոսպիտալացրել են Կապանի բժշկական կենտրոն։