ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն նախագահական ընտրությունների երկրորդ փուլում պարտությունից հետո առաջին ելույթում հայտարարել է վերջին տարիների «ամենաանարդար» ընտրական գործընթացի մասին և խոստացել է շարունակել պայքարը ժողովրդավարության համար:
«Մենք տեսանք վերջին տարիների ամենաանարդար ընտրական գործընթացը»,-հայտարարել է Քըլըչդարօղլուն Անկարայում իր ելույթի ժամանակ:
Նա նաև հայտարարել է, որ ճնշման է ենթարկվել։
«Մենք կշարունակենք պայքարը, քանի դեռ մեր երկրում չի իրագործվել ժողովրդավարությունը այդ բառի իրական իմաստով»,-նշել է Քըլըչդարօղլուն: Արդյոք ընդունում է իր պարտությունը, թե վիճարկելու է քվեարկության արդյունքները՝ նախկին թեկնածուն ուղիղ չի ասել։
Ավելի վաղ Թուրքիայի ԿԸՀ-ն պաշտոնապես հայտարարել էր Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաղթանակի մասին՝ ձայների ավելի քան 52% արդյունքով:
Թուրքիայի տեղամասերից և արտասահմանյան ներկայացուցչություններից ու սահմանային կետերից ստացված քվեաթերթիկների 99,43%-ի մշակումից հետո Էրդողանը ստացել է ձայների 52,14%-ը, Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 47,86%-ը ։
Էրդողանը Քըլըչդարօղլուից առաջ է անցել 2 մլն ձայնով։
Էրդողանը Քըլըչդարօղլուից առաջ է անցել 2 մլն ձայնով։
Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 1-ին պաշտոնական տեղեկագրում: