ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրի (ԵՍԶՈւ) չեղարկման մասին օրենքը: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում:
ԵՍԶՈւ-ն ստորագրվել է 1990 թվականին Փարիզում, իսկ 1999թ.-ին Ստամբուլում ԵԱՀԿ գագաթնաժողովում ստորագրվել է պայմանագրի նորացված տարբերակը։ Ադապտացված պայմանագիրը միայն չորս երկիր է վավերացրել` Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ուկրաինան։
Ռուսաստանը 2007 թվականին դադարեցրեց մասնակցությունը ԵՍԶՈւ-ին այնքան ժամանակով, քանի դեռ ՆԱՏՕ-ի երկրները չեն վավերացրել ադապտացիայի մասին համաձայնագիրը և չեն սկսել բարեխղճորեն կատարել այդ փաստաթղթի պահանջները: