Մոսկվայում հոսպիտալացրել են երգչուհի Սլավային

Վիճակը ծայրահեղ չէ. բարձրացել է երգչուհու ջերմությունը, սրտխառնոց է սկսվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Մոսկվայում հիվանդանոց է տեղափոխվել Սլավա մականունով հանդես եկող հայտնի ռուսաստանցի երգչուհին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է երգչուհու համերգային տնօրեն Նիկոլայ Մակարովը։
«Նա հիվանդանոցում է։ Նրան հիվանդանոց են տեղափոխել, որպեսզի հետազոտություններ կառարեն, տեսնեն` ինչ խնդիր ունի», – ասել է գործակալության զրուցակիցը։
Մակարովը հավելել է, որ երգչուհու վիճակը կրիտիկական չէ. բարձրացել է նրա ջերմությունը, սրտխառնոց է սկսվել։ Այդ պատճառով են նրան հիվանդանոց տեղափոխել, որտեղ բժիշկներն ասել են, որ ճիշտ կլինի հետազոտվել։«
Ոչ մի կասկած չկա, որ ամեն ինչ լավ է լինելու». երգչուհի Մաքսիմի վիճակում տեղաշարժ կա