Ինչու են Փաշինյանին ուղեկցում մեծ թվով ոստիկաններ․ պարզաբանում է ՆԳՆ պաշտոնյան

Թե որքան ռեսուրսներ են ծախսվում հրապարակում հերթապահություն իրականացնող ոստիկանների համար, պաշտոնյան չպարզաբանեց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ոստիկանները հասարակական կարգն են պահպանում։ Այսօր Ազգային ժողովում պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը։
«Մենք իրականացնում ենք մեր ծառայությունը, մեր գործառույթը, եթե առկա է լինում օրենքի սահմաններից մեր լիազորությունների անցում, վստահեցնում եմ, որ ոչ միայն ոստիկանության, այլև այլ իրավապահ մարմինների կողմից իրականացվում են համապատասխան գործողություններ»,– նշեց Ֆիդանյանը։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը խնդրեց պարզաբանել, թե որքան գումար է ծախսվում Փաշինյանին ուղեկցող ոստիկանական ուժերը պահելու համար։
Ոստիկանության բարեփոխումների արդյունքում աշխատավարձերի բարձրացում է ակնկալվում. Փաշինյան
Ֆիդանյանը, սակայն,չպարզաբանեց, թե որքան ռեսուրս էծախսվում կառավարության ղեկավարին ուղեկցող կամ Հանրապետության հրապարակում հերթապահություն իրականացնող իրավապահներով մի քանի ավտոբուսների պահպանման համար։