ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ Թուրքիայում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Հայաստանը կկարողանա կարգավորել հարաբերությունները այդ երկրի հետ։ Այս մասին այսօր ԱԺ–ում 2022թ–ի բյուջեի կատարողականը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հույս ունենք, որ կկարողանանք Թուրքիայի հետ մեր հարաբերությունների կարգավորման գործընթացը բնականոն կերպով շարունակել, սա մեր օրակարգի կարևորագույն հարցերից է», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել էր Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Նշենք, որ Թուրքիայում երեկ կայացել է նախագահական ընտրությունների 2–րդ փուլը։ Վերջնական արդյունքները դեռ հայտնի չէն, բայց նախնական տվյալներով` քվեաթերթիկների 99% մշակման արդյունքում Ռեջեփ Էրդողանը ստացել է ընտրողների 52.1% ձայները, իսկ ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլու` 47.9%–ը։