ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը «Ռոլան Գարոսի» առաջին շրջանի խաղում հաղթել է աշխարհի 12-րդ ռակետ, շվեյցարուհի Բելինդա Բենչիչին։
Ավանեսյան– Բենչիչ խաղն ավարտվել է 6:3, 2:6, 6:4 հաշվով։
Նրանք կորտում անցկացրել են 2 ժամ 21 րոպե։
Աշխարհի 134-րդ ռակետ 20-ամյա Ավանեսյանն իր հաշվում ունի երկու էյս (երբ խաղացողի փոխանցումից հետո մրցակիցը չի կարողանում հասնել կամ դիպչել իր կիսադաշտում հայտնված գնդակին), վեց կրկնակի սխալ և 14-ից 6 իրացված բրեյք-փոինթ (հավասար հաշվարկի իրավիճակ, երբ մրցակիցները խաղում են այնքան, մինչև որոշվի հաղթողը):
Ավանեսյանի հաջորդ մրցակիցը կլինի ֆրանսուհի Լեոլիա Ժանժանը:
Նշենք, որ «Ռոլան Գարոսի» ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 49.600.000 եվրո: Կանանց մրցաշարի գործող չեմպիոնը աշխարհի առաջին ռակետ լեհ Իգա Սվենտեկն է: