ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. 2022թ–ին կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 46.7 տոկոս։ Այս մասին այսօր ԱԺ-ում 2022թ–ի պետական բյուջեի կատարողականը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նախարարը հայտնեց, որ Հայաստանի ամենախոշոր արտաքին վարկատուն Ասիական զարգացման բանկն է, որի տրամադրած վարկերի հանրագումարը ՀՀ բյուջեում կազմում է 18.8 տոկոս։ Երկրորդ ու երրորդ տեղերում ՎԶԵԲ–ը և Զարգացման միջազգային ընկերակցությունն են։ Արժույթի միջազգային հիմնադրամը 4-րդ տեղում է` 8.4 տոկոս ցուցանիշով։ ԵԱԶԲ–ի վարկը կազմում է 7.4 տոկոս։
Երկկողմանի վարկային պայմանագրերով առաջատար վարկատու երկրներն են Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան ու Ճապոնիան։