Երևանի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու դի

Շտապօգնություն. Արխիվային լուսանկար
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Երևանի «Ռոյալ Պլազա» հյուրանոցի սենյակներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու դի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ դեպքի մասին ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել այսօր` ժամը 13։50-ի սահմաններում։
«Ոստիկաններն ու քննիչները նշված հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում հայտնաբերել են տղամարդու դի»,–գրում է կայքը։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով՝ քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ։
Կայքի տեղեկություններով՝ մահացածը Շվեդիայի քաղաքացի Դեն Դարուշն է։