ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. 2023թ–ի ապրիլին ՀՀ–ում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 12.1 տոկոս, գնաճը` 3.25 տոկոս։ Այս մասին այսօր ԱԺ–ում 2022թ–ի բյուջեի կատարողականը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք տեսնում ենք գնաճի որոշակի կայունացում, ապրիլի դրությամբ գնաճը վերադարձել է բյուջեով կանխատեսված ու նախատեսված ցուցանիշներին։ Եվ մենք հույս ունենք, որ այս դինամիկան կպահպանվի»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետը ներկայացրեց նաև 2022թ–ի գործազրկության ցուցանիշները` նշելով, որ նախորդ տարի գործազրկության պաշտոնական մակարդակը կազմել է 13 տոկոս` 2021-ի 15.5–ի նկատմամբ, իսկ 2018-ի համեմատ նվազել է 6 տոկոսով։
2022–ին գրանցված աշխատատեղերի քանակը ՀՀ–ում հասել է ռեկորդային` 704 հազարի, հայտարարեց Փաշինյանը։