2023-ի առաջին եռամսյակում խոշոր բիզնեսը կրկնակի ավելի շատ հարկ է վճարել, քան 5 տարի առաջ

Նիկոլ Փաշինյան
Խոշոր հարկատուների 100%-ի վճարումներն աճել են 113%-ով, այսինքն՝ ավելի քան երկու անգամ։ Թոփ-100-ի վճարումներն աճել են մոտ 92%-ով, այսինքն գրեթե կրկնակի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. 2023 թվականի առաջին եռամսյակում խոշոր բիզնեսը 113 տոկոսով կամ երկու անգամ ավելի շատ հարկ է վճարել, քան 2018-ի նույն ամիսներին։ Այս մասին խորհրդարանում 2022 թվականի բյուջեի կատարման վերաբերյալ լսումների ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Թոփ 100 խոշոր հարկատուների դեպքում վճարումներն աճել են 91,6%-ով, այսինքն` գրեթե կրկնակի։ Հազար ամենախոշոր հարկատուների ցանկում թոփ-100-ի վճարումները կազմել են կեսից ավելին:
Այսպիսով, հիմնական հարկային բեռը կրում են խոշոր ընկերությունները, ինչը, իհարկե, չի նշանակում, որ պակաս խոշոր բիզնեսը կարող է և պետք է խուսափի հարկերից, հավելել է նա։
Ընդհանուր առմամբ, պետական բյուջեի եկամուտները 2022 թվականին կազմել են 2 տրիլիոն 63,1 մլրդ դրամ (մոտ 5,29 մլրդ դոլար) կամ 22,5 տոկոսով ավելի, քան 2021 թվականին։