Վրաստանի խորհրդարանի նախագահը շնորհավորել է հայ ժողովրդին Առաջին հանրապետության օրվա առթիվ

Վրաստանի խորհրդարանների նախագահ Շալվա Պապուաշվիլին Երևանում. Արխիվային լուսանկար
Այս տոնը վկայում է հայ ժողովրդի քաջության ու վճռականության մասին, գրել է Շալվա Պապուաշվիլին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Առաջին հանրապետության 105-ամյակի կապակցությամբ։
«Այս պատմական օրը Հայաստանի նորագույն պատմության կարևոր էջն է, որը վկայում է հայ ժողովրդի քաջության և վճռականության մասին: Մաղթում եմ մեր ընկերներին հետագա առաջընթաց, խաղաղություն և բարգավաճում»,- գրել է Պապուաշվիլին:
Հիշեցնենք, որ 1918թ.–ին, ցեղասպանության ենթարկված հայ ժողովուրդը Սարդարապատում կարողացավ կենաց ու մահու կռիվ մղել թուրքական մեծաքանակ զորքի դեմ և հաղթանակ տանել` դրանով ապացուցելով իր գոյության իրավունքը։ Սարդարապատի ճակատամարտը տեղի ունեցավ 1918 թ.–ի մայիս 26–ին, իսկ 2 օր անց` մայիսի 28–ին, հռչակվեց Հայաստանի 1–ին Հանրապետությունը։