«Սուրճ՝ պարոն Մանարյանի համար», կամ հայկական հայրենադարձության որոշ յուրահատկությունները

Սրճարան Երևանում. Արխիվային լուսանկար
Sputnik Արմենիայի սյունակագիրը խորհրդածում է սուրճ խմելու ավանդույթի մասին, որը Հայաստան բերեցին Արևմտյան Հայաստանից ներգաղթածները, ինչպես նաև հուշեր է պատմում խորհրդային շրջանի հայ հայտնիների մասին։
Sputnik
Արևմտահայ գրող Սարգիս Մուբայաջյանը (Ատրպետ) գրել է «Տժվժիկ» պատմվածքը, Իրանից եկած դերասան Երվանդ Մանարյանն այն վերածել է կինոսցենարի, ռեժիսոր Արման Մանարյանը՝ Երվանդի կրտսեր եղբայրը, ֆիլմ է նկարահանել, որում գլխավոր դերը խաղում է Հրաչյա Ներսեսյանը, որը ծնունդով կրկին Արևմտյան Հայաստանից է: Ինչի՞ մասին է սա խոսում, եթե բաց թողնենք ակնհայտը։ Այն մասին, որ նրանք բոլորը լավ հասկանում էին սուրճից, մինչդեռ Խորհրդային Հայաստանի այն ժամանակվա քաղաքացիները հիմնականում թեյ էին խմում։
Համընդհանուր սրճախմության մեզ սովորեցրին «ախպարները»՝ այդպես էին Հայաստանում անվանում հայրենադարձներին, որոնք աղավաղում էին «ախպեր» բառը և ավելի ու ավելի մեծաթիվ էին դառնում։ Մինչև 1948 թվականը արդեն ավելի քանի հարյուր հազար արյունակից էր եկել Հայաստան, իսկ 1953-ից հետո ավելացրեք ևս մոտ 30 հազար, հետո էլ՝ քիչ-քիչ եկողներին։
Ի՞նչ էին անում նորեկները «Պոբեդա» շոգենավից Բաթումում ափ իջնելուց պես, բացի հայրենի հողը համբուրելուց։ Ճամպրուկներից հանում էին ջազվեն ու սուրճ էին դնում։ Եվ այդպես օրական մի քանի անգամ, օրվա ու գիշերվա ցանկացած ժամի, ամեն հարմար և անհարմար առիթով։ Այսպես, հայրենադարձների շնորհիվ մեր կյանք մտան ոչ միայն նոր կապեր, գաղափարներ ու արվեստ, այլև սուրճը, որը Երևանում խմում են բոլորը՝ ակադեմիկոսներից մինչև քաղաքի խելագարներ։
Հիմա արվեստի մասին՝ Մանարյան եղբայրների հետ կապված, առաջին հերթին Արմանի, որի հետ շատ անգամ ենք սուրճ խմել Քոչարի փողոցում գտնվող տանը։ Արմանը ոչ միայն ճիշտ եփված ըմպելիքի կողմնակից էր՝ բոված և խնամքով աղացած հատիկներից, այլև, թերևս, 60-ականների երևանյան բոհեմի լավագույն սուրճ եփողներից մեկն էր, ինչի շնորհիվ քաղաքավարի «Սո՜ւրճ պարոն Մանարյանի համար» արտահայտությունը, որը հնչում էր, երբ նա հայտնվում էր Երևանի ռեստորաններում, սազում էր նրան։ Նա գիտեր, թե շիկացած ավազի որքան է պետք պահել ջազվեն և որ կողմ շարժել, երբ խառնել, երբ փրփուրը վերցնել և ինչպես սուրճը բաժակների մեջ լցնել, որպեսզի բույրը մինչև վերջին կումը տեղում լինի։
Չապլինի և հայերի կապը. համր կինոյի աստղը Արամ Խաչատրյանին ասել է իր տխուր աչքերի գաղտնիքը
․․․Սրճամոլությունը առանց վեհ խորհրդածությունների, քաղաքականության, փիլիսոփայության և նույնիկս միստիկայի մասին խոսակցության, գուցե և լավ բան է, բայց՝ անբովանդակ։ Երևանում այդպես սուրճ չէին խմում։ Երևանում սուրճը խմում էին տեղը տեղին, զգացմունքով և որտեղ պետք է՝ շեշտեր դնելով։ Ապացուցում եմ օրինակով։
1961 թվականի Մանարյանը «Հայֆիլմ»-ում սկսեց նկարել իր «Տժվժիկը» և ոտքով-գլխով թաղվեց թեմայի մեջ։ Ավելի հազվադեպ էինք հանդիպում, բնականաբար սուրճ էինք խմում, նա պատմում էր, ես լսում էի ու հիշում։ Նոր ու անսպասելի բաներ էի իմանում։ Օրինակ՝ Մուբայաջյանի և Լև Տոլստոյի նամակագրության մասին։
Ահա համաշխարհային դասականի նամակը «Տժվժիկի» հեղինակ Մուբայաջյանին, 15 հունիսի 1909․
«Շատ շնորհակալ եմ ձեր գիրքն ուղարկելու համար։ Այնտեղ ինձ համար նոր և ծայրաստիճան հետաքրքիր շատ բան գտա։ Ինձ նաև հետաքրքրում են, վերնագրերից ելնելով, նաև ձեր մյուս գրքերը, որոնք նշված են հայտարարության մեջ․ «Շիա հոգևորականությունը», «Բաբիների աղանդը», «Պարսկաստանի հարկահավաք համակարգը», «Երիտթուրքական շարժումը»։ Լև Տոլստոյ»։
Այն ժամանակների Երևանում ո՞վ չի հանդիպել Հովհաննես Շիրազին, այնինչ քչերը գիտեին, որ բանաստեղծի իսկական ազգանունը Կարապետյան էր։ Անվան փոփոխությունը տեղի է ունեցել, երբ Մուբայաջյանը նկատել է․ «Այս երիտասարդի բանաստեղծությունները թարմ, շաղաթաթախ վարդերի բույր ունեն՝ պարսկական Շիրազի վարդերի նման»։ Այդ ժամանակներից ի վեր Կարապետյանը դարձավ և հավերժ մնաց Շիրազ։
Թուրքական սուրճի մեծ գիտակ ու սիրահար էր հայ մեծ դերասան Հրաչյա Ներսիսյանը, որը նույնպես ծնունդով Արևմտյան Հայաստանից էր, ԽՍՀՄ էր տեղափոխվել 1921 թվականին։ Եթե Վարպետը բեմում չէր, ուրեմն նրան պետք էր փնտրել «Արմենիա» (ներկայիս «Մարիոթ») ռեստորանում, որտեղ նա անկրկների բիֆստրոգանոֆ էր ուտում, կամ «Մոսկվա» կինոթատրոնի մոտի սրճարանում, որտեղ, խորհելով կյանքի և արվեստի մասին, սուրճ էր խմում իր մակարդակի տաղանդների ու երկրպագուների հետ։ Իր վերջին դերը Ներսիսյանը հենց «Տժվժիկ»-ում է խաղացել։ Ով կմտածեր․․․
Մեծ տուն ունենալ դատավոր դառնալուց առաջ, ոչ հետո. Ֆեմիդան, կոռուպցիան և դատական համակարգը
Իսկ այդ ընթացքում երևանյան սուրճխմությունը պարբերաբար ուղեկցվում էր «բաժակ նայելով»՝ բոլորն ուզում էին իմանալ, թե ինչ է նրանց համար պատրաստել վաղվա օրը։ Երբեմն, պատկերացրեք, ստացվում էր։ Քոչար փողոցի մեր բակում այդպիսի գուշակուհու համբավ ուներ Սոֆիկ տոտան։ Նա Ֆրանսիայից էր եկել, հայրենիքում ամուսնուց բաժանվել էր, գումար վաստակում էր երեխա պահելով։ Քանի որ ֆրանսերեն լեզվի կրող էր, լրացուցիչ էին վճարում, բայց կդժվարանամ ասել՝ արդյոք դայակի գործն էր ավելի շատ եկամուտ բերում, թե մրուրով գուշակությունները։ Ճիշտ է, հարևանների համար Սոֆին հասարակական սկզբունքներով էր բաժակ նայում, հիմնական բիզնեսը կողմնակի հաճախորդներին էին, և նրանք բավականացնում էին։
Իսկ սուրճը չէր հերիքում։ Բաժակ նայում էին ոչ միայն Երևանում, այլև Մոսկվայում, սակայն սուրճ խմելու և միաժամանակ մի աչքով ապագային նայելու հաճույքը միայն ունևոր մարդիկ կարող էին իրենց թույլ տակ։ «Ըմպելիքի թանկությունը գուշակության այդ տարբերակին էլ ավելի մեծ խորհրդավորություն և արտոնյալություն էր հաղորդում»,-բացատրում էին գիտակները։
Մինչդեռ սուրճի դեֆիցիտը հին պատմություն ունի։ Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ այն հայտնվեց ռազմավարական հումքի ցուցակներում, և բնական սուրճ մատակարարում էին միայն օդաչուներին, այն էլ՝ նվազագույն քանակով, ևս ամսական 30-ական գրամ վիրավորներին էին տրամադրում։
Թիկունքում ևս այն չէին տեսնում, սուրճ խմել կարող էր իրենց թույլ տալ միայն ստեղծագործական էլիտայի մի փոքր խումբ, ակադեմիկոսներն ու Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամները, Ստալինյան մրցանակի դափնեկիրները, ինչպես նաև ԽՍՀՄ և միութենական պետությունների ժողովրդական արտիստները։
Բարեբախտաբար, կակաոյի հարցն ավելի թեթև էր։