Իրանի և Աֆղանստանի սահմանը իրանական ԶՈւ վերահսկողության տակ է

Իրանցի սահմանապահներ. Արխիվային լուսանկար
Իրանցի զինվորականի խոսքով` քանի դեռ սահմանի մյուս կողմում գտնվող երկիրը պահպանում է կանոնները, նա հարգանք կստանա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Իրանի և Աֆղանստանի սահմանը գտնվում է Իսլամական Հանրապետության ցամաքային և սահմանապահ զորքերի վերահսկողության ներքո: Tasnim գործակալության հաղորդմամբ` այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար բրիգադային գեներալ Կիյումարս Հեյդարին։
«Աֆղանստանի հետ սահմանն ամբողջությամբ ցամաքային զորքերի վերահսկողության տակ է։ Սահմանների անվտանգությունը լիովին ապահովված է։ Քանի դեռ այն կողմում տեղակայված երկիրը, որը մեզ հետ ընդհանուր սահման ունի, պահպանում է կանոնները, նա կտեսնի փոխադարձ հարգանք, բայց եթե ինչ-որ զգանք, որ չի ցանկանում պահպանել դրանք, այլ կերպ կվարվենք»,-հայտարարել է Հեյդարին Աֆղանստանի հետ սահմանակից Սիստան և Բելուջիստան նահանգ կատարած այցի ընթացքում:
Ավելի վաղ ԶԼՄ - ները հաղորդել էին Աֆղանստանի հարավ-արևմտյան Նիմրոզ նահանգում իրանցի սահմանապահների և «Թալիբանի» ուժերի միջև բախումների մասին։Tasnim գործակալության տվյալներով` բախումների հետևանքով զոհվել է իրանցի սահմանապահ Մոհամմադ Մահդի Ահմադին, որը ծառայում էր Զաբոլի սահմանային գնդում։ Հաղորդվում էր նաև, որ «Թալիբանի» կողմից նույնպես կորուստներ կան, սակայն մանրամասներ չէին նշվում։