Իրանցի սահմանապահներից մեկը զոհվել է, երկուսը՝ վիրավորվել «Թալիբանի» հետ բախման հետևանքով

Թեհրան. Արխիվային լուսանկար
Գործակալության տեղեկություններով` «Թալիբանը» նույնպես կորուստներ է կրել, սակայն թիվ չի հաղորդվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Իրանի հարավ-արևելյան Սիսթան և Բելուջիստան նահանգի Սասուլի բնակավայրի շրջանում «Թալիբանի» հետ զինված բախման հետևանքով մեկ իրանցի սահմանապահ է զոհվել։ Տեղեկությունը հաղորդում է about:blank գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի սահմանապահ զորքերի հրամանատարության մամուլի կենտրոնը:
«Իրանի և Աֆղանստանի սահմանին «Թալիբանի» ուժերի և իրանցի սահմանապահների միջև Սասուլիի շրջանում տեղի ունեցած բախման հետևանքով իրանցի սահմանապահներից մեկը սպանվել է, ևս երկուսը վիրավորվել են», - ասվում է հաղորդագրության մեջ:
Գործակալության տվյալներով ՝ զոհված սահմանապահը՝ Մոհամադ Մահդի Ահմադին, ծառայում էր Զաբոլի սահմանապահ գնդում ։ Tasnim-ը հայտնում է, որ «Թալիբանի» ուժերը նույնպես կորուստներ են կրել, այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին Աֆղանստանի հարավ-արևմտյան Նիմրոզ նահանգում իրանցի սահմանապահների և «Թալիբանի» ուժերի միջև բախումների մասին: