Ինչպե՞ս հակազդել մարդկային գիտակցությունը նվաճելու փորձերին․ ՌԴ ԱԴԾ փոխգնդապետի դեղատոմսը

Ռուս սահմանապահները մայիսի 28-ին նշում են իրենց մասնագիտական տոնը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik․ Փոխգնդապետ Վահրամ Մանուկյանի համար այս տարի յուրահատուկ հոբելյան է։ Տասը տարի առաջ նա հրաժարական տվեց, բայց այս ընթացքում այդպես էլ սովորական զինվորական թոշակառու չդարձավ: Ամեն օր նա գնում է Հայաստանի Հանրապետությունում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչություն, ճիշտ է՝ արդեն ոչ թե ծառայության, այլ աշխատանքի։ Քաղաքացիական մասնագետ է, միաժամանակ որպես կազմակերպության փոխնախագահ զբաղվում է Վետերանների խորհրդի գործերով։
Վահրամ Մանուկյանը միջոցառման ժամանակ
Փոխգնդապետը ծնունդով Արմավիրից է, որը խորհրդային տարիներին կոչվում էր Հոկտեմբերյան։ Նրա հետ միասին սովորում էին սահմանապահների երեխաները, որոնց հետ նա ընկերություն էր անում և հաճախ հյուր էր գնում նրանց։ Բացի այդ, նա «Սահմանապահի պատանի բարեկամ» (ЮДП) ջոկատի կոմիսար էր: Շփվելով համադասարանցիների հայրերի հետ՝ դպրոցն ավարտելու պահին Մանուկյանն արդեն վճռականորեն որոշել էր նրանց նման դառնալ և ընդունվեց ռազմական ուսումնարան։ Սպայական ուսադիրների հետ միասին նշանակում ստացավ Անդրբայկալում՝ Չինաստանի հետ սահմանին։ Հետագայում ծառայել է Հայաստանում, որտեղ 90-ականներին թուրքական սահմանն անհանգիստ էր…
Փոխգնդապետ Վահրամ Մանուկյանը միջոցառման ժամանակ
Որպես հայ և ռուսական զինվորական՝ քաղաքական աշխատանքի հսկայական փորձով, փոխգնդապետ Մանուկյանն ուշադիր հետևում է, թե ինչպես են հիմա զարգանում հարաբերությունները այդ երկրների միջև, որոնց հետ ճակատագիրը կապել է իրեն, և թե ինչպես են ամեն կերպ փորձում վնասել նրանց: Ասում է, որ մեր օրերում շատ տարածված են դարձել փափուկ ուժի հզորության մասին դատողությունները։
Վահրամ Մանուկյանը
Նման «ազդեցության զենքի» շնորհիվ փոքր, բայց երբեմնի շատ հպարտ պետություններն անարյուն հնազանդվում են ուրիշի կամքին, և հասարակության բարոյահոգեբանական նորմերն արժեզրկվում են հօգուտ պարզունակ սպառողական կողմնորոշիչների։ Նա հիշում է, թե ինչպես իր երիտասարդության տարիներին, Անդրբայկալում ծառայության ընթացքում, իրեն մի անգամ վստահեցին զինվորներին դասախոսության տանելը մոտակա բնակավայրի ակումբ, որը անցակետից հարյուր կիլոմետր էր հեռու: Մշակույթի տան գույնզգույն պաստառի վրա գրված էր, որ «Գիտելիք» միության դասախոսը կպատմի․․․ սիրո մասին:
Փոխգնդապետ Վահրամ Մանուկյանը միջոցառման ժամանակ
Եվ ահա բանախոսը բեմ է բարձրանում լեփ-լեցուն դահլիճի առաջ, ուղղում է ակնոցը և սկսում իր մենախոսությունը։ Գայթակղիչ կերպով նկարագրում է զգացմունքը և ասում, որ կա սեր տղամարդկանց և կանանց միջև, մարդկանց սերը կենդանիների և բնության նկատմամբ և նույնիսկ նույնասեռ սեր․․․ դրանից հետո հավաքվածները սկսում են դեմքերը ծամածռել ու քմծիծաղ տալ։
Երևանում ներկայացրել են ռուս դասականներին. ինչու էր Մանդելշտամը Ախմատովային Անուշ կոչում
Իսկ նա շարունակում է և շեշտում, որ սիրո այդպիսի հարուստ բազմազանության ֆոնին այսօր կպատմի Հայրենիքի հանդեպ սիրո մասին: «Գիտելիք» միության դասախոսի պարզ ու արտահայտիչ խոսքն այնքան գրավիչ էր, որ ոչ ոք չհեռացավ ակումբից մինչև ելույթի ավարտը։ Այնպես որ, ոչ թե փափուկ ուժ, այլ գիտելիքը ուժ է: Հենց գիտելիքն է ունակ հակազդելու մարդկային գիտակցությունը նվաճելու փորձերին, կարծում է վետերանը։