Տվերի մարզում ԱԹՍ է ընկել. տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik․ ՌԴ Տվերի մարզում ԱԹՍ է ընկել։ Օպերատիվ ծառայություններն աշխատում են դեպքի վայրում, տեղի ունեցածի հետևանքով տուժածներ չկան։ Այս մասին տեղեկանում ենք տարածաշրջանի կառավարության կայքից:
«Մայիսի 27-ին Տվերի մարզի Անդրեապոլսկի շրջանի Երոխինո գյուղի մոտ ԱԹՍ-ի անկում է գրանցվել։ Պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել: Այս պահին տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ իրավիճակը գտնվում է Տվերի մարզպետ Իգոր Ռուդենիի անձնական վերահսկողության ներքո:
Հիշեցնենք` այսօր ավելի վաղ պայթյուն էր եղել Պսկովի մարզում, վնասվել էր նավթամուղի վարչական շենքը։ Շրջանի նահանգապետ Միխայիլ Վեդեռնիկովը հայտնել էր, որ նախնական տվյալներով` պայթյունը եղել է երկու անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով: