Ստեփանակերտում եռյակ տղաներ են ծնվել

Նորածինները անհաս են լույս աշխարհ եկել։ Հիվանդանոցից դուրս կգրվեն միայն այն ժամանակ, երբ նրանց առողջական վիճակը դա թույլ կտա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik․ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության» պահպանման կենտրոնում մայիսի 25-ին եռյակ տղաներ են ծնվել։ «Արցախպրեսին» այս մասին հայտնել է բուժհաստատության գործադիր տնօրեն Վարդգես Օսիպովը։
«Եռյակը լույս աշխարհ է եկել 1 կգ 610 գրամ, 1 կգ 600 գրամ և 1 կգ 400 գրամ քաշով, իսկ ծննդաբերությունն իրականացվել է կեսարյան հատումով»,- նշել է Օսիպովը՝ հավելելով, որ երեք եղբայրները անհաս են լույս աշխարհ եկել և ստանում են համապատասխան խնամք ու բուժում։
Նրա խոսքով՝ նորածինները դուրս կգրվեն միայն այն ժամանակ, երբ նրանց առողջական վիճակը թույլ կտա։
Առնվազն 15 օր նրանք դեռ կլինեն բժիշկների վերահսկողության տակ։
«Շենգավիթ» ԲԿ-ում եռյակ է ծնվել. 25-ամյա Լաուրան 4 տղայի մայր է դարձել